Բրիտանացի «երկաթյա մարդը» Դուբայում ցուցադրել է իր թռչող կոստյումը (տեսանյութ)
Բրիտանացի Ռիչարդ Բրաունինգը, որին անվանում են «երկաթ-մարդ» կամ «մարդ-հրթիռ», ցուցադրել է իր կոստյումը, որի օգնությամբ կարող է թռչել և թռիչք է իրականացրել Դուբայում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի աղբյուրը:
Կոստյումը Մեծ Բրիտանիայի Ռազմածովային նավատորմի նախկին զինծառայող Բրաունինգին թույլ է տալիս օդ բարձրանալ ուղղահայաց դիրքով և ձեռքերի օգնությամբ վերահսկել թռիչքի ուղղությունն ու արագությունը:
Բարձրտեխնոլոգիական կոստյումը ներկայացվել է Gulf Information Security Expo and Conference ցուցահանդեսի այցելուներին:
Բրաունինգը Gravity Industries ստարտափի հիմնադիրը, ինչպես նաև ռեակտիվ կոստյումով թռիչքի արագության ռեկորդի (51,53 կմ/ժամ) սահմանողը:
Տեսանյութն՝ այստեղ։