«Առավոտ». Հեղափոխության մետաստազները Գյումրիում. ՀՀԿ-ական Սահակ Մինասյանը հրաժարական կտա
«Մեր տեղեկություններով՝ տևական ժամանակ մամուլում բարձրացված խնդիրների ու չարաշահումների հետքերով Շիրակի պետական համալսարանի ռեկտոր, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը հրաժարական կտա այսօր կամ երկուշաբթի: ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թիմը դիտարկում է նախկին ռեկտոր՝ ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանի թեկնածությունը: Շիրակի պետական համալսարանի դասախոսները սկսել են հակառակ գործընթացը՝ համոզելու Վարդևան Գրիգորյանին, որ իրենք միշտ հոգով եղել են նախկին ռեկտորի թիմակիցները և ստիպված են եղել աշխատել ՀՀԿ-ական Սահակ Մինասյանի հետ:
«Առավոտը» փորձեց Սահակ Մինասյանից ճշտել իր հավանական հրաժարականի մասին տեղեկությունը, բայց նա չարձագանքեց մեր հեռախոսազանգերին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: