«Շերիֆը» հաղթել է. Օզբիլիսը փոխարինման է մտել
Մոլդովայի առաջնությունում կայացել են 6-րդ տուրի հանդիպումները:
«Շերիֆը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթել է «Զիմբրուին»: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հայտավորված է եղել հանդիպմանը: Մեր ընտրանու կիսապաշտպանը խաղադաշտ է մտել 43-րդ րոպեին` փոխարինելով Կենդիշին:
«Շերիֆը» 6 տուրից հետո 16 միավորով առաջին տեղում է: