Հնդկաստանում տղամարդը մահացել է՝ փորձելով սելֆի անել արջի հետ (տեսանյութ)
Հնդկաստանում արջը խեղդամահ է արել տղամարդուն, որը փորձել է սելֆի անել իր հետ:
Ինչպես հաղորդում է The Independent-ը, տղամարդը հարսանիքից վերադառնալու ճանապարհին որոշել է հոգալ բնական կարիքներն ու նկատելով վիրավոր կենդանուն՝ մոտեցել է վերջինիս: Միջադեպը տեղի է ունեցել Նաբարանգպուր շրջանում:
Միկրոավտոբուսի մյուս ուղևորները փորձել են նրան հետ պահել կենդանու հետ լուսանկարվելու մտքից:
Երբ նա փորձել է բարձրանալ լեռնալանջով, արջը հարվածել է նրան, և պայքար է սկսվել նրանց միջև: Նշվում է, որ մոտակայքում թափառող շունը ևս միջամտել է պայքարին, սակայն հսկա արջին դա չի կանգնեցրել: Արդյունքում հսկա կենդանին ճզմել է հետաքրքրասեր տղամարդուն:
Անտառապահի խոսքով՝ տղամարդը տեղում մահացել է: Վիրավոր արջին օգնել են անասնաբույժները:
Հնդկաստանը սելֆի անելիս մահացության բարձր մակարդակ ունեցող երկրներից է: