Ավելի քան 300 մարդ իրենց տներն է վերադարձել Սիրիայի Հոմս և Արևելյան Ղուտա նահանգներում
Սիրիայում ավելի քան 300 մարդ է մեկ օրում վերադարձել իրենց տները Հոմս և Արևելյան Ղուտա նահանգներում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Յուրի Եվտուշենկոն:
Նրա խոսքով՝ 190 մարդ վերադարձել է Հոմս, 132-ը՝ Արևելյան Ղուտա: Ռուսական կենտրոնը հետևում է մարդկանց տեղաշարժին Թել-Ռիֆաթ փախստականների գոտուց:
Եվտուշենկոն շեշտել է նաև, որ ռուս զինվորական բժիշկները մեկ օրում բուժօգնություն են ցույց տվել 88 սիրիացու, այդ թվում՝ 33 երեխայի:
«Սոցիալական ենթակառուցվածքների վերականգնումը և խաղաղ կյանքի կարգավորումը նպաստում է մարդկանց վերադարձին իրենց բնակավայրեր», - հավելել է գեներալ-մայորը: