Մեգան Մարքլը կամուսնանա 100 000 ֆունտ ստերլինգ արժողությամբ զգեստով
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի 36-ամյա հարսնացուն ամուսնանալու է բրտանական Ralph & Russo դիզայներական տան հարսանեկան զգեստով:
Ինչպես նշում է Metro-ն, միապետական ընտանիքն արդեն հաստատել է, որ պատրաստ է վճարել զգեստի հաշիվը, որը կազմում է 100 000 ֆունտ ստերլինգ:
Թագավորական ընտանիքին և դիզայներական տանը մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ զգեստը պատված է լինելու ուլունքահատիկներով և ձեռքով է կարվելու: «Կարող է մի քիչ շատ թվալ, սակայն դա տարվա հարսանիքն է, և մարդկային աշխատանքի հարյուրավոր ժամեր են ծախսվելու այն պատրաստելու համար, որը գրեթե ամբողջությամբ ձեռագործ է լինելու», - ասել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ 36-ամյա Մեգան Մարքլի և 33-ամյա Հարիի հարսանիքն անցկացվելու է մայիսի 19-ին: