Թուրքիայում կայծակի հարվածի հետևանքով 12 աշակերտ է տուժել
Թուրքիայի Շըրնաք նահանգում շաբաթ կայծակը հարվածել է ծառին, ինչի հետևանքով առնվազն 12 աշակերտ է տուժել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական աղբյուրը:
Աղբյուրի տվյալներով՝ միջադեպի պահին դպրոցականները պիկնիկի էին գնացել և գտնվում էին բաց երկնքի տակ:
Դեպքի վայր շտապ օգնություն է ժամանել, տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Անկարայի Մամաք բնակավայրում հորդառատ անձրևի պատճառով ջրհեղեղ էր գրանցվել, ինչի հետևանքով վեց մարդ վիրավորվել էր: