Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է պատերազմել Իրանի հետ
Իսրայելը թույլ չի տա «իր հյուսիսային սահմաններին թշնամական իրանական ռազմական ներկայությունը»: Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն կառավարության նիստի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կառավարության ղեկավարը գնահատել է Սիրիայում Թեհրանի ռազմական ներկայության ուժեղացումը որպես Իսրայելի դեմ ուղղված գործողություն: Նրա խոսքով՝ վերջին ամիսներին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից իրանցի ուժայինները հակամարտության գոտի են տեղափոխում հարձակողական և պաշտպանական զենք, այդ թվում՝ հարվածային անօդաչու սարքեր, հակաօդային պաշտպանության միջոցներ և «ցամաք-ցամաք» դասի հրթիռներ:
«Մենք լի ենք մեր դեմ ուղղված իրանական ագրեսիան կանգնեցնելու վճռականությամբ, անգամ եթե դա նշանակի հակամարտություն: Ավելի լավ է դա անել հիմա, քան հետո»,- ասել է Նեթանյահուն:
Նա հավելել է, որ Իսրայելը չի ձգտում սրել իրավիճակը, բայց «պատրաստ է ցանկացած սցենարի»:
Ինչպես հաղորդում է լրատվամիջոցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին Spiegel գերմանական պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրաժարվելը կարող է պատերազմի հանգեցնել:
«Դա նշանակում է, որ մենք կբացենք Պանդորայի արկղը, կարող է պատերազմ լինել»,- ասել է նա: