103news.com
World News in Armenian
Май
2018

Շիրակի պետական համալսարանից հեռացված պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը ներկայացրել է ռեկտորի հրաժարականը պահանջելու հիմնական պատճառները

0

Շիրակի պետական համալսարանը մարզի մայր բուհն է, որն ունի 84 տարվա պատմություն, լուրջ ավանդույթներ և զարգացման ամբիցիոզ տեսլականներ: Մայր բուհը զարգացման ուղով տանելու և բարձրագույն կրթության այսօրվա մարտահրավերներին դիմակայելու համար համալսարանին պետք է հմուտ կառավարիչ, ով կարող է կառավարել մարդկային և ֆինանսական ռեսուրսները, գիտական և կրթական գործունեությունը:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Շիրակի պետական համալսարանից հեռացված պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը՝ անդրադառնալով ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանից հրաժարական պահանջելու հիմնական պատճառներին։

Գրառման մեջ նա անդրադարձել է վերջին մեկուկես տարվա ընթացքում մի շարք ոլորտներում ռեկտորի գործունեությանը։

Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում, ըստ Ֆարմանյանի, ՇՊՀ «ռեկտորը» ոչ միայն չունի նման հմտություններ, այլ չունի անգամ պատկերացում մարդկային ռեսուրսների կառավարման կարևորության մասին. աշխատակիցների առաջընթացի, վերապատրաստումների, կատարողականի գնահատման, խրախուսումների մասին մտածելու փոխարեն նա զբաղված է միայն պատժամիջոցներ կիրառելով:

Պրոռեկտորը տեղեկացրել է, որ պաշտոնավարման մեկուկես տարվա ընթացքում ռեկտորը կատարել է անհասկանալի կառուցվածքային փոփոխություններ է կատարել։ «Մի հարվածով, «իրենց դիմումների համաձայն» նա ազատվեց 6 ֆակուլտետի դեկաններից և 21 ամբիոնի վարիչներից։ Նրանք աշխատակիցներ էին, ովքեր արհեստավարժ իրականացնում էին իրենց գործառույթները, աշխատակիցներ, ովքեր ընդամենը իրենց պաշտոններում վերընտրվել կամ ընտրվել էին մեկ ու կես տարի, անգամ մեկ ամիս առաջ: Պարզվեց, որ դիմումները գրել էին խաբվելով, քանի որ Սահակ Մինասյանը հավաստիացրել էր, որ կառուցվածքային փոփոխությունից հետո իրենց իսկ տեղերն են զբաղեցնելու կամ ծայրահեղ դեպքում կառաջարկվի համարժեք նոր պաշտոն: 27 աշխատակիցների հեռացման հրամանները տալուց հետո ռեկտորը դարձավ անհասանելի բոլորի համար, քանի որ պատասխան չուներ տալու իր իսկ ստերի համար: Մինչև այս պահն արդեն անցել է մեկուկես տարի, սակայն բուհն ունի ընտրված ընդամենը երեք ամբիոնի վարիչներ, իսկ մնացածը ԺՊ-ներ են»,-գրել է Ֆարմանյանը։

Ֆինանսների կառավարման ոլորտում, Ֆարմանյանի տեղեկացմամբ, ռեկտորի ֆինանսական հաշվետվությունից  երևում է, որ 1 294 222 000 ՀՀ դրամ ունեցող բուհի բացասական շեղումների հանրագումարը կազմել է 242 273 000 ՀՀ դրամ:

«Այսինքն՝ պարզ է, որ ռեկտորը կապ չունի բուհի ռազմավարական զարգացմանը միտված բյուջեի բաշխման հետ, արել է այն, ինչ այդ պահին մտածել է: Ավելին՝ ԿԳ նախարարության հաշվետվությունից հայտնի դարձավ, որ ռեկտորը գնումներն իրականացրել է խախտելով «Գնումների մասին» օրենքի և Կառավարության որոշման հնարավոր և անհնար գրեթե բոլոր կետերը: Բյուջեի ծախսերը թափանցիկ չեն, և պահպանված չեն տեսանելիությունն ու հաշվետվողականությունը»,-գրել է Ֆարմանյանը՝ հավելելով, որ ռեկտորը չի կարողացել տնօրինել և կայուն պահպանել բյուջեն։

Անդրադառնալով գիտական գործունեության կառավարման ոլորտին՝ պրոռեկտորը տեղեկացրել է, որ մինչև այժմ տպագրված չեն 2016 թվականի հոկտեմբերին կազմակերպված «Ներառական կրթության հիմնախնդիրները» խորագրով հանրապետական գիտաժողովի նյութերը, քանի որ գումար չկա: Մինչև հիմա տպագրված չեն 2016 թվականի ուսանողական հանրապետական գիտաժողովի նյութերի ժողովածուն և համալսարանի 2017 թվականի «Գիտական տեղեկագիր» պարբերականը:

«Համալսարան մուտք գործելու առաջին օրը փակեց Գիտության բաժինը, իսկ մեկ տարի հետո էլ անհրաժեշտ չէր գիտական գծով պրոռեկտորի հաստիքը: Այո՛, պարոն Մինասյան, ձեր վարած քաղաքականությունը հակագիտական է»,-ավելացրել է Ֆարմանյանը։

Բարձրագույն կրթության ուսումնական պրոցեսի կառավարման ոլորտում Ֆարմանյանը թվարկել է ռեկտորի կողմից հրահանգավորված մի քանի քայլեր, որոնք, նրա խոսքով, իրականացվել են «Կրթության», «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրենքների, բուհի կանոնադրության և այլ իրավական ակտերի խախտմամբ.

- առաջին կուրսի նոր ուսումնական պլաններով պետք է սովորեն բոլոր կուրսերը՝ անկախ նրանից՝ կկրկնվի առարկան, թե՞ ընդհանարապես չի ուսումնասիրվի,
-ինտեգրված ուսուցում՝ հեռակա և առկա բաժինների համատեղ ուսուցում,
- լսարանային ժամերի 50 տոկոսի իրականացում,
- դասաբաշխումների հաստատում հոկտեմբերի 2-ին։

Անահիտ Ֆարմանյանն ամփոփել է գրառումը Սահակ Մինասյանին ուղղված կոչով. «Դադարեցրե՛ք «աթոռակռիվ» տերմինի տակ թաքցնել Ձեր հանցագործությունները և հեռացե՛ք մեր մայր բուհից»:





Губернаторы России
Москва

Более 14 тысяч жителей СВАО получили новые квартиры по реновации - Собянин





Москва

Центр восточной медицины в Петербурге


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Более 14 тысяч жителей СВАО получили новые квартиры по реновации - Собянин



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Сергей Шнуров

Приговор написали как по нотам // Бывшую помощницу семьи Сергея Шнурова осудили за кражи




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

«Спартак» одерживает волевую победу над «Динамо» после 1-го тайма: видео голов

«Спартак» — «Динамо» Москва — 2:2. Видеообзор матча РПЛ

Собянин: Москвичи завоевали золото на международной астрономической олимпиаде


WTA

Дарья Касаткина проиграла четвёртый финал WTA в текущем сезоне



Новости Крыма на Sevpoisk.ru


Новости 24 часа

Росгвардия обеспечила правопорядок на футбольном матче «ЦСКА» - «Краснодар» в Москве



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России