Ստալոնեն պատրաստվում է անցնել «Ռեմբո»-ի 5-րդ մասի նկարահանումներին
Հանրահայտ դերասան Սիլվեստր Ստալոնեն պատրաստ է անցնել Վիետնամի պատերազմի վետերանի մասին «Ռեմբո» ֆիլմի հինգերորդ մասի նկարահանումներին, հայտնում է Deadline-ը:
Պարբերականի տվյալներով՝ դերասանն այժմ ուսումնասիրում է սցենարը, նկարահանումների սկիզբը նախատեսված է այս տարվա սեպտեմբերին:
Ֆիլմի պրոդյուսերը կլինի Ավի Լերները, որը նաև պատմության չորրորդ մասի պրոդյուսերն է:
Ֆիլմի առաջին մասի պրեմիերան կայացել է 1982 թվականին: Դրանից հետո նկարահանվել է ևս 3 ֆիլմ՝ 1985, 1988 և 2008 թվականներին։