Նյու Յորքի գլխավոր դատախազը հրաժարվել է իր պաշտոնից՝ բռնության մասին մեղադրանքների պատճառով
ԱՄՆ Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Էրիկ Շնայդերմանը հրաժարվել է իր պաշտոնից՝ բռնության կիրառման մասին իր դեմ ուղղված մեղադրանքներից հետո, այս մասին գրում է Reuters գործակալությունը։
Դատախազի դեմ մեղադրանքներ էին հնչեցրել չորս կանայք, նրանց պատմությունները հրապարակվել էին New Yorker ամսագրում։
Դատախազը հայտնի է որպես կանանց իրավունքների պաշտպանության ոլորտի ակտիվիստ, որն օգտագործել է իր պաշտոնական դիրքը սեռական ոտնձգությունների համար մեղադրվող հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի նկատմամբ դատական հետապնդում սկսելու համար։
«Թեև այս մեղադրանքները կապ չունեն իմ մասնագիտական վարքի հետ, այդուհանդերձ՝ դրանք կխանգարեն ինձ արդյունավետ կերպով ղեկավարել հաստատությունը նման ճգնաժամային շրջանում», - ասել է Շնայդերմանը։