Ոստիկանության պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել. տրամադրվել է կեղծ անձնագիր
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վահագն Գրիգորյանը, 20.07.2017թ.ից մինչև 12.12.2017թ.-ը զբաղեցնելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Ստեփանավանի անձնագրային խմբի ղեկավարի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, այն է՝ ՀՀ-ից բացակայող Արամ Հովհաննիսյանին կեղծ հիմքերով հաշվառել է Ստեփանավան քաղաքի բնակարաններից մեկում և տրամադրել կեղծ անձնագիր: