ՀՀ դպրոցների շրջանավարտներն այսուհետ ուղիղ կարող են դիմել Գերմանիայի բուհեր
ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հայտնել է, որ ԳԴՀ պատկան մարմինների կողմից հաստատվել և ուժի մեջ է մտել Գերմանիայի լուսավորության և մշակույթի հարցերով նախարարների Համաժողովի մասնագիտական խորհրդի կողմից ներկայացված՝ ՀՀ միջնակարգ դպրոցի 12-ամյա դպրոցական կրթության «Միջնակարգ (ընդհանուր) կրթության ատեստատ»-ների գնահատման և ճանաչելու մասին որոշումը: