Բոնուչին երազում է հաղթել «Յուվենտուսին» Իտալիայի գավաթի եզրափակիչում
«Միլանի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին հույս ունի, որ իր թիմին կհաջողվի հաղթել իր նախկին ակումբին՝ «Յուվենտուսին» Իտալիայի գավաթի եզրափակիչում:
«Անկասկած «Միլանն» ի զորու է հաղթել «Յուվենտուսին», եթե ռեալիզացնի իր ողջ հնարավորությունները: Ես վստահ եմ, որ մեր ուժերը կներեն ցույց տալ հրաշալի ֆուտբոլ Իտալիայի գավաթի եզրափակիչում»,- Բոնուչիի խոսքերն է մեջբերում է «Calcionews24»-ը:
Հիշեցնենք, որ «Միլան»-«Յուվենտուս» խաղը տեղի կունենա վաղը՝ մայիսի 9-ին, ժամը՝ 23:00-ին: