Իսրայելը զորքերը բարձր մարտական պատրաստականության է բերել Իրանի պատճառով
Իսրայելի ղեկավարությունը Գոլանի բարձունքներում տեղի իշխանություններին հրահանգել է ուժերը մարտական ակտիվության բերել և «պատրաստ պահել (ռումբի) ապաստարանները»:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, նման հրահանգ է տրվել Սիրիայում իրանական ուժերի կողմից «անսովոր ակտիվություն» նկատելուց հետո:
Տեղի իշխանություններին հրահանգվել է բացել ապաստարաններն ու բարձր մարտական պատրաստականության բերել հակաօդային պաշտպանության համակարգերը:
Հաղորդվում է, որ Իրանի պաշտպանության բանակի ուժերը ևս բարձր պատրաստվածության են բերվել: