Թուրքիայի քեմալական կուսակցության նախագահի թեկնածուն այցելել է կալանավորված թեկնածու Դեմիրթաշին
Թուրքիայի ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության կողմից նախագահի առաջիկա ընտրություններում թեկնածու առաջադրված Մուհարեմ Ինջեն այցելել է բանտում գտնվող մեկ այլ թեկնածուի՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշին: