Դեսպան Սմբատյանը Հալեում մասնակցել է գերմանա-հայկական ֆորումին
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մայիսի 8-ին աշխատանքային այց է կատարել Հալե քաղաքում և մասնակցել գերմանա-հայկական ֆորումին, որի նպատակն է խթանել և ընդլայնել հայ-գերմանական քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական կապերը։