Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Май
2018

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն ուղղակի անհրաժեշտություն են, «Ազատ դեմոկրատները» կմասնակցեն. Խ. Քոքոբելյան

0

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների կայացման պարագայում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն անպայման կմասնակցի: Tert.am-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:

Նա նշեց, որ իրենց կուսակցություն ունի գաղափարական հենք, որը չի փոխելու, սակայն այս փուլում ուժերի վերադասավորման մասին խոսելն անհիմն է համարում: Քոքոբելյանի կարծիքով՝ առաջիկա 20 օրվա ընթացքում քաղաքական ուժերը կդիրքավորվեն, ավելին՝ չբացառեց արհեստական քաղաքական ուժերի առաջացումը:

«Լիահույս եմ, որ որքան էլ արհեստածին քաղաքական գործընթացներ լինեն, գոնե այս անգամ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ Հայաստանում փողը դեր չի խաղալու, ընտրակեղծիքներն ու կաշառքն իրենց տեղը կզիջեն, ու քաղաքական դաշտը կմնա քաղաքական գործիչներին: Վստահ եմ՝ անգամ կարելի է տանել լիիրավ քաղաքական պայքար, ու այս առումով օրվա հրամայականն է «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունը, հատկապես այդ չարաբաստիկ ռեյտինգայինի դրույթը, որը գաղափարական պայքարը զուտ տեղափոխեց ռեսուրսային պայքարի դաշտ»,- ասաց նա:

Հարցին՝ այս անգամ ինչպե՞ս է շահեկան գնալ ընտրությունների՝ դաշինքո՞վ, թե՞ միայնակ, «Ազատ դեմոկրատների» նախագահը պատասխանեց, թե իրենք ի սկզբանե երբեք փակ չեն եղել դաշինքների, քննարկումների համար. «Մենք միշտ գտել ենք, որ դաշինքները բացառապես գաղափարական հենքի վրա պետք է լինեն, այլապես դա արհեստական է լինում, և հիմա էլ այդ պատկերացումներն ունենք, և այդ պատկերացումներով կփորձենք քաղաքական դաշտում, նաև ինչու ոչ՝ ընտրական պրոցեսներում, քննարկումներում միասնական հանդես գալ. թե՛ առանձին հանդես գալու, թե՛ միասնական հանդես գալու մենք լիիրավ պատրաստ ենք: Եվ այդտեղ խնդիրը զուտ քաղաքական դաշտի վերադասավորումից, տրամաբանությունից կբխի, այլ ոչ թե այլ խնդիրներից»,- շարունակեց Խաչատուր Քոքոբելյանը:

Նա նկատեց, որ Հայաստանում տեղի է ունեցել ոչ միայն վարչապետի, այլև մտածողության լուրջ փոփոխություն: Նրա գնահատմամբ՝ ժողովրդի մեծ էներգետիկան, դրական տեղաշարժը հասարակության մեջ՝ միտված պահանջված փոփոխություններին, պետք է օգտագործել, որ ՀՀ-ում լինեն այն դրական փոփոխությունները, որի անհրաժեշտությունը ՀՀ քաղաքացիներն այդքան ունեն: Քոքոբելյանը շեշտեց, թե որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ՀՀ քաղաքացիների ամենաէլեմենտար խնդիրները լուծված չեն: Վերջինս ստեղծված իրավիճակից ելնելով հայտարարեց, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններն անխուսափելի են։

«Իլյուզիաներով չենք ապրում, բայց վստահ ենք, որ բառիս բուն իմաստով անխուսափելի են լինելու խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Արտահերթ ընտրություններն ուղղակի անհրաժեշտությունն են՝ զուտ հաշվի առնելով հայաստանյան ներքաղաքական իրավիճակի այսօրվա ոչ ճիշտ արտացոլումը, որը նախկին կեղծված ու փողախեղդ արած ընտրության արդյունքն է: Ընտրություններն անհրաժեշտ են, որպեսզի ստեղծվի այսօրվա իրավիճակի հայելային պատկեր, որը կվերացնի այն բոլոր խոչընդոտները, գոնե դրանց զգալի մասը, որոնք կարող են խանգարել երկրում այդքան անհրաժեշտ փոփոխություններ կատարելուն»,- ընդգծեց Խաչատուր Քոքոբելյանը:

Ինչ վերաբերում է կուսակցությունների՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստվելու օպտիմալ ժամկետներին, Խաչատուր Քոքոբելյան ասաց, թե կա օբյեկտիվ իրավիճակ, որի հետ պետք է հաշվի նստել: Խաչատուր Քոքոբելյանի կարծիքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները ոչ շուտ, քան աշնանը կլինեն, ավելին ՝ գտնում է, որ չի կարելի ուշացնել:

«Կարծում եմ՝ ժամանակը բավարար է կուսակցությունների, քաղաքական ուժերի համար իրենց մոտեցումների հստակեցման, իրենց դրսևորելու, կազմակերպչական և այլ հարցերի համար։ Բացի այդ, շատ ուշացնելը վտանգավոր եմ համարում, որովհետև փոփոխությունների տրամաբանական հրամայականը պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Անշուշտ, կարծում եմ, որ շատ փոփոխություններ կան նաև ԱԺ կանոնակարգ-օրենքի հետ կապված, Սահմանադրական որոշ դրույթների հետ կապված, բայց առնվազն ԸՕ-ն անհապաղ փոփոխության անհրաժեշտություն ունի: Լիահույս եմ, որ մեր քաղաքացիներն ընտրության մասնակցության մեծ թիվ կունենան, իհարկե, խոսքը չի վերաբերում արհեստականին, որ միշտ եղել է, այլ կհավատան իրենց ձայնի իրավունքի ուժին»,- նշեց Խաչատուր Քոքոբելյանը:

Դիտարկմանը, որ հաշվի առնելով, որ խորհրդարանական մեծամասնությունը՝ ՀՀԿ-ն, հայտարարում է, որ ինքը նոր կառավարության հետ չի համագործակցելու, և ի վերջո, ՀՀԿ-ն լծակ ունի մերժելու նոր կառավարության նախագծերը, արդյո՞ք կգնան խորհրդարանական ընտրությունների, Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց. «Ես վստահ եմ, որ խորհրդարանում գտնվող շատերը չեն ցանկանա գնալ խորհրդարանական ընտրությունների, ինչպես չէին ցանկանում, որ լինի վարչապետի փոփոխություն, բայց այս անգամ խիստ էգոիստական մոտեցումներ կլինեն, որովհետև վստահ եմ, որ շատ-շատերը հասկանում են, որ իրենք այլևս խորհրդարանում անելիք չեն ունենա և կարող են նաև ընդգրկված չլինել: Բայց, միևնույն ժամանակ, կարծում եմ, որ իրենք պետք է այդքան վատ չնայեն այդ ամենին, որովհետև բոլոր այն փոփոխությունները, որոնց կողմնակիցն են մեր քաղաքացիները, բառիս բուն իմաստով բխում են մեր շահերից, և որևիցե մեկն իրավունք չունի ընդհանրապես վիժեցնելու այս փոփոխությունների պրոցեսը, օրհասական խնդիր է, դա մեր անվտանգությանն է միտված, և ինչու՝ ոչ մեր քաղաքացիների առօրեական կյանքից մինչև արտաքին մարտահրավերներ»:





Губернаторы России
Москва

Собянин сообщил о планах благоустройства территорий школ и детских садов





Москва

Рок-версия гимна Белогорска прозвучала на масштабном рок-н-мобе


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: В этом году к проекту «Открой#Моспром» присоединился один миллион человек



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Фёдор Шаляпин

«Всю жизнь я зарабатывал пением и… легким аферизмом». Прохор Шаляпин раскрыл источники дохода в шоу «Вкусно с Анфисой Чеховой» на ТВ-3    




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Футболисты ЮФУ одержали три победы в домашнем турнире

Спортсмен Росгвардии занял второе место в личном многоборье на Играх БРИКС

Рок-версия гимна Белогорска прозвучала на масштабном рок-н-мобе


Уимблдон

Рафаэль Надаль пропустит Уимблдон ради подготовки к Олимпиаде



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Медицинский портал Айтека



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России