Մորատան չի հրավիրվի Իսպանիայի հավաքական
Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատան, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի գալիք աշխարհի առաջնությանը:
Ինչպես հայտնում է «Candena Cope»-ը, իսպանացիների գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին որոշել է Մորատային չընդգրկել թիմի հայտացուցակում: Մարզիչը Իսպանիայի ընտրանու հայտացուցակը կհրապարակի մայիսի 21-ին:
Նշենք, որ Մորատան այս մրցաշրջանից առաջ Մադրիդի «Ռեալից» տեղափոխվեց «Չելսի»: Անցկացրած 31 խաղում ֆուտբոլիստը դարձավ 11 գոլի հեղինակ: