Հայաստանը 8-ից 6-րդ տեղն է բարձրացել բանկային վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկված երկրների շարքում
Հայաստանի օգտատերերի 1.4%-ը 2018 թվականի հունվար-մարտին ենթարկվել է բանկային վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Այդ ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է 6-րդ տեղն աշխարհի երկրների շարքում։ 2017 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 0.89% և 8-րդ տեղ։