Добавить новость
103news.com
World News in Armenian
Май
2018

Պարագլուխներին վերացնելով՝ կարելի է կոռուպցիայի խնդրի էական բարելավման հասնել, իսկ մանր չինովնիկների հարցը ինքնաբերաբար լուծվելու է. Հ. Բալանյան

0

Կարծում եմ՝ պարագլուխներին վերացնելով կարելի է կոռուպցիայի խնդրի էական բարելավման հասնել, իսկ մանր չինովնիկների հարցը ինքնաբերաբար լուծվելու է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Հայկ Բալանյանը:

«ԱԱԾ-ի օրերս արած բացահայտումը պետք է սկիզբը լինի: Եթե շարունակվի, մենք ավելի խոշոր գումարների վրա դուրս կգանք, օրինակ՝ Հյուսիս-հարավ ճանապարհի, բոլոր գերատեսչությունների մեջ բյուջետային միջոցների մսխման վրա: Իմ կարծիքով՝ ոլորտ չկա, որ դրա մեջ թաթախված չլինի և այդ գումարը 1-2 անձի խնդիր չի եղել: Դրա մեջ թաթախված են եղել հազարավոր կամ միգուցե 10-յակ հազարավոր մարդիկ: Այդ դեպքում պետք է մի 20-30 հազար մարդ նստեցնել, բայց դա արժե՞ անել, թե՞ ոչ: Այլ հարց է, որ այդ արատավոր համակարգի լիդերները շատ չեն»,- նշեց տնտեսագետը:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն, տնտեսական բնույթի  հանցագործությունների դեմ պայքարին ուղղված  իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց:

«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունը, որը զբաղվում է Հայաստանի մաքսային սահմանով ՀՀ տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումների իրականացմամբ, պետբյուջե պակաս է վճարել ընդհանուր առմամբ շուրջ 7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ավելի քան 3.3 մլրդ ՀՀ դրամ: Ընկերության ձևավորման և գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն  են ունեցել ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հայկ Բալանյանի կարծիքով՝ ճիշտ էր մաքսային գործունեությամբ զբաղվող ընկերությունից սկսել կոռուպցիոն սխեմաների բացահայտումը, քանի որ Հայաստանի բյուջեի ձևավորման երկու հիմնական կառույցները մաքսայինը և հարկայինն են. «Հանրապետության հիմնական փողը այդտեղով է անցնում: Մնացած բոլոր հիմնարկները, նախարարություններն ինչ-որ մի մասով հավաքած գումարի ընդամենը սպառողն են կամ բաշխողը կամ էլ մսխողը: Այս երկուսը սկզբնաղբյուրներն են, և այդ իմաստով շատ կարևոր են և՛ հարկային, և՛ մաքսային մարմինները»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է նոր իշխանությունների հայտարարած առանց վենդետաների գործելաոճին, տնտեսագետը նշեց. «Կարծում եմ՝ դա վերաբերում էր անձամբ Սերժ Սարգսյանին, քաղաքական դեմքերին, բայց ոչ երկրորդ, երրորդ էշելոնին: Սա չէր կարող վերաբերվել շարունակական գործունեությանը: Այսինքն՝ ես հասկանում եմ, որ համաներումը վերաբերում է մինչև 2018 թ.-ի ապրիլի 23-ը կատարված հանցանքներին, բայց եթե այդ սխեմաները շարունակվում են: Կոնկրետ մաքսային ընկերության դեպքի մասով մենք հրաժարականներ չենք տեսնում, և եթե այդ հանցագործությունները չբացվեն, նույն տեմպով, նույն մեխանիզմով շարունակվելու էին, խնդիրը դրա մեջ է»:

Նրա խոսքով՝ մաքսային մարմիններում կոռուպցիայի խնդիրը վաղուց կար, ուղղակի այդ հարցով զբաղվելու քաղաքական որոշում չկար:

«Դա մի կծիկ է, որտեղից էլ քաշես, մնացած տեղերը դուրս են գալու: Այդ իմաստով, քանի որ սա միասնական համակարգ էր, այդքան էական չի որտեղից են սկսում: Իմ կարծիքով՝ շարունակական են լինելու նման գործողությունները նաև այլ ոլորտներում»,- ասաց Հայկ Բալանյանը:

Հարցին, թե ինչպիսի ազդեցություն կունենան ԱԱԾ-ի կողմից նման գործողությունների շարունակականությունը ՀՀ ներդրումային դաշտի վրա, տնտեսագետը պատասխանեց. «Եթե ձերբակալվեն ազնիվ մարդիկ, դա բացասական կանդրադառնա, եթե ձերբակալվում են հանցագործները, դա միշտ դրական է: Այս դեպքում, ներդրողները տեսնում են, որ այստեղ օրենքի գերակայություն է, ոչ թե կամայական որոշում»:

Ներդրումային դաշտի վրա դրական կարող է ազդել դատական համակարգի անկախությունը: Սակայն, ըստ Հ. Բալանյանի՝ կարճ ժամանակում հնարավոր չէ դատական իշխանության լրիվ անկախացման հասնել:

«Ուզում եմ հիշեցնել, որ Վրաստանում Սաակաշվիլին ամբողջ դատական կազմը 3 անգամ փոխեց, մինչև եկան մարդիկ, ովքեր արդեն աշխատեցին նոր ձևով: Եթե մարդիկ տասնամյակներով աշխատել են մի ձևով, ինչքան էլ ուզում ես կարգավիճակ փոխիր, եթե մարդը սովոր է գողանալ, նա միշտ գողանալու է: Կարծում եմ՝ միանգամից հարցի լուծում ակնկալելը սխալ է, պետք է սպասենք, աշխատենք, նոր մարդիկ ի հայտ գան, մեխանիզմներ ստեղծվեն, օրենքները կարգավորվեն, ինստիտուտները կայանան և այլն»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այլևս հրամաններ չեն իջեցվելու դատարանների վրա:

 





Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день





Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Отделение СФР по Москве и Московской области выплатило единовременное пособие при передаче ребенка на воспитание в семью 474 семьям региона


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Фёдор Шаляпин

«Всю жизнь я зарабатывал пением и… легким аферизмом». Прохор Шаляпин раскрыл источники дохода в шоу «Вкусно с Анфисой Чеховой» на ТВ-3




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча

В Лужниках состоялась церемония открытия Всероссийской Спартакиады Специальной Олимпиады


Людмила Самсонова

Теннисистка Самсонова вышла в финал турнира в Хертогенбосхе



Новости Крыма на Sevpoisk.ru


Киев

Трамп назвал Зеленского «величайшим торговцем» и пообещал разобраться с траншами Киеву



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России