Սարին իր հետ «Չելսի» կտանի «Նապոլիի» մի քանի ֆուտբոլիստների
«Նապոլիից» միանգամից մի քանի ֆուտբոլիստներ կարող են տեղափոխվել «Չելսի»:
Ինչպես հայտնում է «Goal»-ը «Չելսիի» հավանական մարզիչ Մաուրիսիո Սարին պլանավորում է իր հետ լոնդոնյան ակումբ տանել «Նապոլիից» մի քանի ֆուտբոլիստների: Խոսքը գնում է Կալիդու Կուլիբալիի, Էլսեյդ Հյուսայի, Պետր Զելինսկիի, Ռաուլ Ալբիոլի և Ժորժինյոյի մասին:
Հիշեցնենք, որ Մաուրիսիո Սարին ամենայն հավանականությամբ կմարզի «Չելսին», իսկ «Նապոլին» կմարզի Կառլո Անչելոտին: