Սպիտակ տան պատվիրակությունը մեկնել է Սինգապուր՝ ԿԺԴՀ և ԱՄՆ ղեկավարների հանդիպումը նախապատրաստելու համար
Ամերիկյան կառավարական պատվիրակությունը կմեկնի Սինգապուր, ինչպես և նախատեսվում էր, որպեսզի նախապատրաստեն ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի առաջնորդներ Կիմ Չեն Ընի և Դոնալդ Թրամփի հանդիպումը:
Ինչպես հաղորդում է Russia Today-ը, այս մասին հայտնել է Սպիտակ մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: Նրա խոսքով՝ Սպիտակ տան խումբը մեկնել է Սինգապուր, որպեսզի «նախապատրաստական աշխատանքներ կատարեն, եթե գագաթնաժողովը կայանալու է»:
Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնը «բավականին արդյունավետ բանակցություններ է վարում Փհենյանի հետ, և երկար սպասված գագաթնաժողովը կարող է կայանալ նախատեսված օրը»: