Լովրեն. Պետք է պաշտպանվենք ամբողջ թիմով, որպեսզի կանգնեցնենք Ռոնալդուին
«Լիվերպուլի» պաշտպան Դեյան Լովրենը ՉԼ-ի եզրափակչից առաջ խոսել է մադրիդցիների առաջատար Ռոնալդուի դեմ դիմակայության մասին.
«Պետք է պաշտպանվենք ամբողջ թիմով: Եթե մենք ցանկանում ենք կանգնեցնել Ռոնալդուին, ապա պետք է դա անենք միասին: Իհարկե, հանդիպման որոշ հատվածներում մենք նրա հետ մեն մենակ կմնանք և դա այնքան էլ հեշտ չի լինի: Ես պատրաստ եմ նման փորձության»,- ասել է Լովրենը ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ:
«Ռեալ»-«Լիվերպուլ» խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:45-ին: