Իսպանիայում գնչու նորապսակներն իրենց հարսանիքին 200 մարդու են հրավիրել և անհետացել ռեստորանից՝ առանց վճարելու
Իսպանիայի Վիվերո քաղաքի ռեստորաններից մեկում նորապսակները մեծ շուքով տոնել են իրենց հարսանյաց հանդիսությունը, որին 200 հյուրի էին հրավիրել, սակայն երբ հաստատության տերերը ներկացրել են հաշիվը, պարզվել է, որ վճարողները տեղում չեն:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իսպանական ԶԼՄ-ները, ռեստորանի հաշիվը կազմել է ավելի քան 8000 եվրո: Ռեստորանում տոնական հանդիսությունը կազմակերպել էին ռումինացի գնչուները, որոնք 1500 եվրո են մուծել որպես գրավ, պայմանագիր են կնքել և հեռախոսահամար թողել կապվելու համար:
Նշվում է, որ հյուրերին զբաղեցրել է հայտնի ռումինացի երգիչ Նիկոլաե Գուցեն, որն Իսպանիա է ժամանել մասնավոր ինքնաթիռով: Հարսնացուն ներկայացել է Swarovski բյուրեղներով զարդարված շքեղ զգեստով, իսկ հյուրերին հյուրասիրել են նրբահամ խորտիկներով:
Հարսանիքի ավարտին փեսայի հայրը տեղեկացրել է, որ կվճարի հաջորդ օրը, քանի որ այդ պահին պատրաստ չէր: Սակայն հաջորդ օրերին նորապսակներից հարազատներից և ոչ մեկի հետ կապվել չի հաջողվել:
Ռեստորանի սեփականատերերը ոստիկանության են դիմել, սակայն ռումանացի զույգին կամ նրանց հարազատներից որևէ մեկին գտնել չի հաջողվել: