Հնդկաստանում տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է շունը նետվում փրկելու իր ձագին ընձառյուծի ճիրաններից
Հնդկաստանում վերահսկման տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է անվախ շունը նետվում մարտնչելու ընձառյուծի հետ՝ փրկելով իր ձագին գիշատչի ճանկերից:
Ինչպես գրում է The Independent-ը, տեսանյութում երևում է, որ շունն ու իր ձագը նստած են շենքի բակում, երբ ընձառյուծը հանկարծակիորեն հայտնվում է տարածքում և հարձակվում զոհի վրա: Շունն իրեն չի կորցնում և ակնթարթորեն նետվում է դեպի գիշատիչն ու ստիպում վերջինիս նահանջել ու հեռանալ դեպի անտառ:
Ուշագրավ տեսարանը ֆիքսել է Հնդկաստանի անտառապահների ծառայության գրասենյակի տեսախցիկը:
Տեսանյութն՝ այստեղ: