Մեգան Մարքլի դիմահարդարը բացահայտել է դքսուհու հոնքերի ասիմետրիկ տեսքի գաղտնիքը
Մեգան Մարքլի դիմահարդար Շերիլ Ռայլին բացահայտել է, թե ինչպես կարելի է հոնքերին կատարյալ տեսք հաղորդել, ինչպիսին Սասեքսի դքսուհու հոնքերն են:
Ինչպես գրում է Daily Mail-ը, ոճաբան-դիմահարդարը խոստովանել է, որ հավասար երկարության և լայնության հոնքերն այլևս չեն գրավում նորաձևության ասպարեզի ներկայացուցիչներին: Շերիլի խոսքով՝ դրանք պետք է ասիմետրիկ լինեն, որպեսզի բնական տես ունենան:
Խոսելով դքսուհու հոնքերի մասին՝ նա նշել է, որ Մեգան Մարքլն ունի հոնքերի հարդարման իր նախընտրած տարբերակը, որը նմանեցնում է դերասանուհի Օդրի Հեփբերնի հոնքերին:
«Ես փորձում եմ կորացող մասին առավել ուղիղ տեսք հաղորդել, քան կլորավուն: Հոնքերի վերջավորությունները պետք է սահուն կերպով փոքր ինչ բարձրացված լինեն», - նշել է ոճաբանը: