Համացանցում է հայտնվել «Այրիները» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)
Համացանցում հրապարակվել է «Այրիները» ֆիլմի թրեյլերը: Ֆիլմը նկարահանել է «Օսկարի» մրցանակակիր, բրիտանացի ռեժիսոր ու սցենարիստ Սթիվ ՄաքՔուինը:
Ինչպես նշվում է YouTube-ի 20th Century Fox ալիքում հրապարակված թրեյլերի նկարագրությունում, ֆիլմում պատմվում է չորս այրիների մասին, որոնց ամուսինները մահացել են զինված կողոպուտի ժամանակ: Հուղարկավորությունից կարճ ժամանակ անց կանանց վրա սկսում են ճնշում գործադրել հանցագործներն ու ոստիկանությունը: Վերոնիկա անունով հերոսուհու ղեկավարության ներքո այրիները որոշում են ավարտին հասցնել իրենց ամուսինների գործը:
Նշվում է, որ ֆիլմն էկրաններ դուրս կգա սույն թվականի նոյեմբերին: