«Լիվերպուլը» հայտարարել է երկու ֆուտբոլիստների հեռանալու մասին
Պաշտպան Ջոն Ֆլենագանը և կիսապաշտպան Էմրե Ջանը հունիսին կհեռանան անգլիական «Լիվերպուլից» պայմանագիրն ավարտելու պատճառով,- հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ջանը պայմանագիր կկնքի Թուրինի «Յուվենտուսի» հետ:
Անգլիայի ավարտված առաջնությունում գերմանացին մասնակցել է 26 հանդիպման, խփել երեք գնդակ և կատարել 4 արդյունավետ փոխանցում: