ՈւԵՖԱ-ն չի որակազրկի ՊՍԺ-ին ֆինանսական ֆեյր-փլեյը խախտելու համար
ՈւԵՖԱ-ն ուսումնասիրում է ֆրանսիական ՊՍԺ-ի՝ ֆինանսական ֆեյր-փլեյը խախտելու իրավիճակը:
Ինչպես տեղեկացնում է Le Parisien-ը, ՈւԵՖԱ-ն քննարկում է պատժամիջոցների հարցը, իսկ որոշումը կկայացնի հաջորդ շաբաթ: Ֆրանսիայի չեմպիոնը հույս ունի, որ կազմակերպությունը շատ խիստ պատիժ չի սահմանի:
ՊՍԺ-ն դուրս չի մնա Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունից, սակայն թիմի հայտացուցակը կարող են կրճատել մինչև 21 ֆուտբոլիստի: