ԱԱ-2018. Դանիան նվազագույն հաշվով հաղթեց Պերուին (տեսանյութ)
ԱԱ-2018-ի C խմբում կայացավ առաջին տուրի երկրորդ հանդիպումը: Միմյանց դեմ մրցեցին Պերուի ու Դանիայի հավաքականները:
Հանդիպումն անցավ հետաքրքիր պայքարում: Չնայած ավելի լավ տեսք ուներ Պերուի հավաքականն, այնուամենայնիվ հաղթանակի հասան Դանիայի ընտրանու խաղացողները: Հարեյդեի թիմը հաղթանակի հասավ 1:0 հաշվով: Միակ գոլն իր հաշվին գրանցեց Պոուլսենը:
Հիշեցնենք, որ խմբի մյուս խաղում Ֆրանսիան 2:1 հաշվով հաղթել էր Ավստրալիային: Այսպիսով, Ֆրանսիան ու Դանիան 3-ական միավորով գլխավորում են C խմբի մրցաշարային աղյուսակը: