ԴիԿապրիոյի «բռնացրել են» ընկերուհու խորթ հոր՝ Ալ Պաչինոյի հետ ընթրիքի ժամանակ (լուսանկար)
Լուսանկարիչներին հաջողվել է հոլիվուդյան հայտնի սրտակեր Լեոնարդո ԴիԿապրիոյին «բռնացնել» ընտանեկան ընթրիքի ժամանակ, որին ներկա են գտնվել իր ընկերուհի Կամիլյա Մորոնեն և նրա խորթ հայրը՝ Ալ Պաչինոն:
Ինչպես գրում է Life.ru-ն, ԴիԿապրիոն բավականին շատ ընկերուհիներ է ունեցել, սակայն 20-ամյա Կամիլան կարող է լինել ոչ թե հերթականը, այլ դառնալ միակը, քանի որ Լեոն որոշել է ծանոթանալ նրա խորթ հոր՝ հոլիվուդյան դերասան Ալ Պաչինոյի հետ:
Ինչպես նշում էաղբյուրը, ԴիԿապրիոյի և Կամիլայի հարաբերություններն արդեն կես տարուց ավելի է, ինչ շարունակվում են, սակայն սիրահարները ջանում են միասին չերևալ լրագրողների աչքերին: