Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ նախագահին
Հունիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանին: Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահն անդրադարձան Հայաստանում և Սփյուռքում ազգի առջև ծառացած զանազան մարտահրավերներին, դրանց դիմագրավման գործում Հայ Եկեղեցու դերակատարությանը, ինչպես նաև քննարկեցին Մայր Աթոռի և ՀԲԸՄ համատեղ ծրագրերի ընթացքը: …