«Երևան» հիմնադրամի տնօրենն ազատ է արձակվել. 168.am
«Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանը ազատ է արձակվել: Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորքի նստավայրի դատարանում քննվում էր Աշոտ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամիս ժամկետով կալանավորումն ընտրելու միջնորդությունը: Դատարանի մոտ խմբված Աշոտ Ղազարյանի հարազատները լրագրողների հետ զրույցում ասել էին, որ նա, իրեն անհիմն ձերբակալելու համար, հացադուլ և ջրադուլ է հայտարարել։ …