Առաջիկայում տեղեկություններ կհրապարակվեն «Մարտի 1»-ի գործով. ՀՀ գլխավոր դատախազ
Մենք առաջիկայում մեր ունեցած տեղեկությունները, որքանով որ դրանք չեն խանգարի նախաքննությանը, կհրապարկենք, այդ չափով պարբերաբար հաշվետու ենք լինելու հանրությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով «Մարտի 1»-ի գործին:
Գլխավոր դատախազը շեշտեց, որ երբ լինեն իրական արդյունքներ՝ քրեական գործի հետ կապված, կհրապարակվեն։
Անդրադռանալով հարցին՝ «Մարտի 1»-ի գործով նախկին պաշտոնյաներ հնարավոր է ձերբակալվեն՝ դատախազը պատասխանեց. «Ում վերաբերյալ որ կլինեն օրենքով նախատեսված հիմքեր, նրանց նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված հարկադրման միջոցներ»: Դատախազը հավելեց՝ ակնկալում են նաև հանրության աջակաությունն այս հարցում:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը կհարցաքննվեն, գլխավոր դատախազը պատասխանեց. «Երբ կլինեն օրենքով նախատեսված հիմքեր՝ որևէ մեկին հարցաքննելու, առանց բացառության, որևէ մեկի նկատմամբ հարկադրանք կիրառելու օրենքով նախատեսված հիմքերով, չկասկածեք, կարվի»,-շեշտեց նա: