«Սելթիկի» ավագ մարզիչը «Ալաշկերտի» հետ խաղի մասին. Լրջորեն պատրաստվում ենք առաջիկա դիմակայությանը
Շոտլանդական «Սելթիկի» ավագ մարզիչ Քրիս Դևիսը խոսել է Չեմպիոնների լիգայում Երևանի «Ալաշկերտի» հետ դիմակայության մասին.
«Մեզ սպասվում է դժվար ճանապարհորդություն դեպի Հայաստան: Պատասխան խաղը կանցկացնենք տանը, ինչը դրական է մեզ համար: Եթե մենք ցուցադրենք մեր խաղամակարդակը, ապա կհաղթենք, սակայն չենք պատրաստվում թերագնահատել մրցակցին: Գիտենք, որ նման թիմերի դեմ խաղերում կարելի է դժվարությունների հանդիպել:
Հավանական է, որ Հայաստանում չափազանց շոգ կլինի, սակայն մենք պատրաստ ենք դրան: Լրջորեն պատրաստվում ենք առաջիկա դիմակայությանը»,- Դևիսի խոսքերը մեջբերում է «Ալաշկերտի» պաշտոնական կայքը: