«Գազպրոմ Արմենիա»-ն սոցիալապես անապահով ընտանիքների համար կնվազեցնի գազի սակագինը
Նշված սպառողները տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար յուրաքանչյուր խորանարդ մետրի համար «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին վճարվող 100 դրամի փոխարեն 2018 թ. օգոստոսի 1-ից մինչև 2019 թ. օգոստոսի 1-ը կվճարեն ավելի ցածր՝ 80 դրամ սակագնով (20 դրամ իջեցված սակագնով): Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 25.11.2016թ. N333-Ն որոշման 1-ին կետի 1) «ա» ենթակետով սահմանված սակագնի փոփոխման դեպքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հանդես կգա նոր հայտարարությամբ: