ԿԲ նախագահը մասնակցելու է Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան ժողովին
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Բազել (Շվեյցարիա), որտեղ մասնակցելու է Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան 88-րդ ժողովին: Այս մասին տեղեկացնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Ժողովին քննարկվելու են ֆինանսական համակարգի կարգավորմանը, բանկային գործունեության միջազգային ստանդարտներին, բանկային վերահսկողության արդի մարտահրավերներին վերաբերող ընթացիկ խնդիրներ: Անդրադարձներ են լինելու Միջազգային Հաշվարկների Բանկի տարեկան հաշվետվությանը:
Այցի շրջանակում նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ՝ գործընկեր կառույցների ղեկավարների հետ: