Մնացականյանը այսօր Մինսկում կմասնակցի Արևելյան գործընկերության հանդիպմանը
![Մնացականյանը այսօր Մինսկում կմասնակցի Արևելյան գործընկերության հանդիպմանը](https://gdb.rferl.org/F38A42D0-BAE9-48D9-A9D1-5DD9A3236211_cx0_cy1_cw0_w800_h450.jpg)
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր Մինսկում մասնակցելու է Եվրամիության Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Այս մասին հաղորդում է Հայաստանի արտգործախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը:
ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված են հետխորհրդային վեց երկրներ՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան և Բելառուսը: