Իտալիան կրկին թույլ չի տալիս ներգաղթյալներին տեղափոխող նավին մտնել իր նավահանգիստներ
Գերմանական Lifeline բարեգործական ընկերությունը հունիսի 21-ին 224 փախստականի է փրկել Միջերկրական ծովի միջազգային ջրերում: Իտալիայի ՆԳ նախարար և նախարարների խորհրդի փոխնախագահ Մատեո Սալվինին հրաժարվել է թույլատրել ներգաղթյալների նավին մտնել Իտալիա:
Ինչպես հաղորդում է DW.com-ը, նավը ներկա պահին գտնվում է Մալթայի տարածքային ջրերում, Իտալիան խնդրել է Մալթային իր նավահանգիստ թողնել ներգաղթյալների նավը՝ անձնակազմի և ուղևորների անվտանգության համար:
Իտալացի նախարարի խոսքով՝ նավում 239 ներգաղթյալ կա: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Իսպանիան Մալթայի իշխանություններին առաջարկել է իր օգնությունը նավի հետ կապված խնդրի լուծման գործում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իտալիան կրկին թույլ չէր տվել ներգաղթյալներին տեղափոխող նավի մուտքն իտալական նավահանգիստներ: Նավի մուտքն արգելել էր նաև Մալթան, որից հետո այն ընդունել էր Իսպանիան: