«Շիրակ»-ի տնօրենի կողմից «Բանանց»-ի ֆուտբոլիստին կաշառք տալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Երևան քաղաքի դատախազությունից մայիսի 5-ին ՀՀ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն էր ուղարկվել «a1plus.am» կայքի՝ «Շիրակ» ֆուտբոլային ակումբների հանդիպման ժամանակ դիտավորյալ սխալներ թույլ տալով խաղի արդյունքի վրա ազդելու նպատակով «Բանանց» ՖԱ-ի ֆուտբոլիստ էդվարդ Կպոդոյին կաշառք տալու վերաբերյալ հոդվածը: