Սիրիական խոշոր ընդդիմադիր խմբավորումն անցել է կառավարական բանակի կողմը
«Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր զորամիավորման խոշոր խմբավորումն անցել է սիրիական կառավարության կողմը: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնից:
«Հունիսի 22-ին ապասրացման հարավային գոտում «Սիրիական ազատ բանակի» գրոհայինների հետ ռուսական կենտրոնի ներկայացուցիչների վարած բանակցություններից հետո խոշորագույն խմբավորման առաջնորդը հայտարարել է սիրիական կառավարության կողմն անցնելու մասին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, նշվում է, որ ուրբաթ երեկոյան սիրիական կառավարական զորքերի առաջին ստորաբաժանումները մտել են Դամա և Ալ-Շիահ բնակավայրեր հարավային դեէսկալացիոն գոտում:
Ընդդիմադիր խմբավորման ղեկավարը հայտարարել է նաև, որ իր զորամիավորումը սիրիական բանակի հետ միասին պայքարելու է Սիրիայի հարավում «Ջեբհաթ ան-Նուսրայի» և «Իսլամական պետության» դեմ: