Ռազմատենչ և ատելության հռետորաբանությունը, մարդկանց միջև իրական շփումների արգելափակումը պետք է վճռականորեն մերժվեն. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը Արևելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական 10-րդ հանդիպմանը. Հարգելի՛ գործընկերներ, հարգելի՛ հանձնակատար Հան, Նախևառաջ, իմ երախտագիտությունն ու գնահատանքն եմ հայտնում նախարար Վլադիմիր Մակեյին ջերմ ընդունելության և Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական հանդիպումը հյուրընկալելու համար։ Շատ ուրախ եմ վերադառնալ Մինսկ, որը հայտնի է իր հյուրընկալությամբ և հյուրերի նկատմամբ սիրալիրությամբ։ […]