Նաիրա Զոհրաբյանին հաջողվեց երիտասարդին համոզել անցնել կամրջի այս կողմը. Վահե Էնֆիաջյան
Այսօր` վաղ առավոտյան ժամը 06։30-ի սահմաններում, գործընկերուհիս՝ Նաիրա Զոհրաբյանը, զանգահարեց և տեղեկացրեց, որ հենց այդ պահին «Հաղթանակ» կամրջով անցնելիս նկատել է ինքնասպանության փորձ կատարող երիտասարդի։ Խնդրեց շտապ մոտենամ, որպեսզի միասին օգնենք երիտասարդին: Զանգից հաշված րոպեներ անց եղել եմ դեպքի վայրում։ Փա՛ռք Աստծո, Նաիրա Զոհրաբյանին հաջողվեց երիտասարդին համոզել անցնել կամրջի այս կողմը։ Անձամբ երիտասարդի հետ զրուցելուց …