ԱԱ-2018`Ճապոնիան պարտվեց Լեհաստանին, սակայն անցավ փլեյ-օֆ փուլ (տեսանյութ)
Ավարտվեց ԱԱ-2018-ի H խմբի Ճապոնիա-Լեհաստանը հանդիպումը:
Լեհերը կարողացան նվազագույն հաշվով հաղթել ճապոնացիներին: Հանդիպման միակ գնդակը 60-րդ րոպեին խփել է Բեդնարեկը:
Լեհաստանի հաղթանակը սակայն չի խանգարի ճապոնացիներին դուրս գալ փլեյ-օֆ փուլ: Խմբում առաջատարը Կոլումբիան է 6 միավորով: Ճապոնիան և Սենեգալը ունեն 4 միավոր: Սակայն լրացուցիչ հաշվարկների արդյունքում (Fair-play-ի միավորներ) ճապոնացիները կշարունակեն պայքարը: