Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը հայկական խաչ է նվեր ստացել Երուսաղեմի հայոց պատրիարքարանից (լուսանկարներ)
Պաշտոնական այցով Սուրբ Երկրում գտնվող Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը հունիսի 28-ին այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար, որտեղ նրան դիմավորել են իրավատեր երեք համայնքի հոգևոր պետերը:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը՝ լուսանկարներ հրապարակելով հանդիպումից: Նրա խոսքով՝ Երուսաղեմի հայոց պատրիարքարանը ներկայացրել է գերաշնորհ Տեր Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը:
Սուրբ Հարության տաճարում Ս. Արևմաթացու հայկական մատուռ կատարած այցի ժամանակ բրիտանացի արքայազնին ողջունել է տաճարի հայ տեսուչ, Հոգեշնորհ Տեր Սամվել ծայրագույն վարդապետ Աղոյանը և պատրարքարանի անունից հայկական խաչ նվիրել նրան: