Ճապոնացի վարպետը բրդյա խաղալիքներ է պատրաստում, որոնք դժվար է տարբերել իրական կենդանիներից (լուսանկարներ, տեսանյութ)
Ճապոնիայի Տոկուշիմա պրեֆեկտուրայում բնակվող վարպետ Միրուն հայտնվել է ճապոնական մամուլի ուշադրության կենտրոնում, երբ սոցիալական կայքերում մեծ տարածում են գտել նրա զարմանահրաշ աշխատանքները:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, ճապոնացի վարպետը չափազանց իրական թվացող բրդյա կենդանիներ է պատրաստում, որոնք առաջին հայացքից դժվար է տարբերել իրական չորքոտանիներից:
Միրուն բրդյա իրեր պատրաստելու տաղանդն սկսել է զարգացնել 2010 թվականից ի վեր, երբ հեռուստատեսային շոուի ժամանակ տեսել է վարպետների աշխատանքն ու ոգեշնչվել: Շուտով սկսել է ինքնուրույն փորձեր կատարել և զարգացնել իր ունակությունները: