Добавить новость
103news.com
World News in Armenian
Июнь
2018

Եթե հերթը հասնի քրդական պետության ստեղծմանը, ապա գերտերությունները պետք է անդրադառնան Սևրի պայմանագրին, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի դրան․ Ռ. Սաֆրաստյան

0

Չնայած որ շատ փորձագետներն էին վստահ, թե թուրք-ամերիկյան հարաբերություններն ամենացածր մակարդակում էին, այնուամենայնիվ դրանց վերջնական վատթարանալն իրատեսական չէր: Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ նշելով, որ երկու երկրների միջև հարաբերությունների խզում կանխատեսողները պետք է մի քանի բան հաշվի առնեն՝ Թուրքիան Ամերիկայի Միացյալ Նահանգների համար աշխարհաքաղաքական նշանակություն ունի, իսկ Թուրքիայի համար ԱՄՆ-ից ռազմական աջակցություն ստանալը, ՆԱՏՕ-ին անդամակցությունը շատ կարևոր և առաջնային են:

«Այդ սկզբունքային հանգամանքները նշանակում են, որ կա մի գիծ, որ երկու կողմերն էլ իրենց հարաբերությունների սրացման փուլում չեն անցնելու»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Թուրքիան կարող են անցում կատարել բանակցությունների առավել արդյունավետ փուլ։ Նա, մասնավորապես, նշել է, որ պետք է հաշվի նստել այն իրողության հետ, որ հաշվի առնելով այդ երկրի աշխարհաքաղաքական դիրքը՝ Թուրքիան սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման կարևոր դերակատարներից մեկն է լինելու։ 

Ռուբեն Սաֆրաստյանի նկատառմամբ՝ Թուրքիան օգտվում է իրավիճակից, միտումնավոր է սրում այլ երկրների հետ իր հարաբերությունները, հասցնելով դրանք ցածր մակարդակի, հասկանալով, որ այդ երկրի համար կարևոր են իր հետ հարաբերությունները: «Հետո ինչ-որ բան է ուզում հարաբերությունները լավացնելու համար: Այսինքն՝ սա շանտաժի քաղաքականություն է, և տեսնում ենք, որ այդ շանտաժի քաղաքականությունն ազդում է»,- ասաց նա՝ ինչպես եղավ ԱՄՆ-ի դեպքում:

Թուրքագետը համաձայնեց՝ ստանալով ԱՄՆ-ի աջակցությունը Սիրիայում՝ Թուրքիայի ազդեցությունն ավելի է մեծանալու Մերձավոր Արևելքում: «Թուրքիայի ազդեցության մեծացումը Սիրիայում պայմանավորված են մի շարք գործոններով: Առաջինը՝ Թուրքիայի ազդեցության տակ գտնվում են որոշ զինված խմբավորումներ, որոնք պայքարում են Սիրիայի օրինավոր իշխանությունների դեմ, որոնք ուղղակիորեն սնուցվում են Թուրքիայից: Երկրորդ պատճառն այն է, որ Թուրքիան գրավել և օկուպացրել է Սիրիայի որոշ շրջաններ: Երրորդն այն է, որ Թուրքիան կարողացել է որոշակի տակտիկական, ոչ երկարաժամկետ համագործակցություն կազմել Իրանի և Ռուսաստանի հետ՝ դառնալով եռյակի մաս»,- ասաց նա:

Իր քաղաքականության համար Թուրքիային այս պահին վերջնագրեր ներկայացնողներ չկան: Արդյունքում, Ռուբեն Սաֆրաստյանի բնորոշմամբ, Թուրքիայի շանտաժի քաղաքականությունը հասնում է իր նպատակին: «Բոլոր կենտրոնները, հատկապես ԱՄՆ-ն, տակտիկական առումով աչք են փակում Թուրքիայի գործողությունների վրա,- ասաց նա՝ նշելով, որ այնուամենայնիվ, ինքը կարծում է՝ Թուրքիան հակաազդեցություն ստանալու է,-

Ես կարծում եմ՝ Թուրքիայի քաղաքականությունը շարունակական է լինելու: Էրդողանը, իր հաղթանակի մասին խոսելով, հայտարարել էր, որ շարունակելու են ազատագրել Սիրիայում տարածքներ, հստակ ասաց, որ շարունակելու են իրենց ագրեսիվ  քաղաքականությունը»:

Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի՝ հիմա աշխարհի կենտրոնները՝ իրենց շահերով պայմանավորված են լռում, սակայն կգա մի պահ, երբ այդ լռությունը կխզվի խաղացողների կողմից և շատ վտանգավոր իրավիճակ կստեղծվի բոլորի համար:

«Ընդհանրապես Մերձավոր Արևելքը մտել է մի փուլ, երբ իրադարձությունները շատ արագ են զարգանում և շատ դեպքերում անկանխատեսելի զարգացումներ կարող են լինել»,- ասաց նա:

Այս համատեքստում, ըստ թուրքագետի, պետք է հաշվի առնել նաև քրդական գործոնը, որը Թուրքիայի համար շատ կարևոր է: «Մենք տեսնում ենք, թե ինչպիսի արագ փոփոխություններ են տեղի ունենում: Մինչև հիմա մենք տեսնում էինք, որ ԱՄՆ-ն հանդես էր գալիս որպես Սիրիայի քրդերի աջակից, բայց հիմա մենք տեսնում ենք, որ քրդերին նրանք չեն աջակցում, այլ թուրքերին են աջակցում: Դա կարող է հանգեցնել նրան, որ քրդական շարժումը, որը կա Սիրիայում, սկսի համագործակցել Սիրիայի կառավարության և ռուսների հետ»,- ասաց նա:

Հայաստանը, անկասկած, պետք է հետևի Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, ի վերջո, ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, չպետք է մոռանալ, որ Հայաստանը համարվել է Մերձավոր Արևելքի երկրներից մեկը: «Բացի դրանից՝ մենք համայնքներ ունենք այնտեղ: Չմտնելով հակամարտությունների մեջ՝ մենք պետք է այնպես անենք, որ մեր ձայնը լսելի լինի: Եվ դա կարող է լինել մեր համայնքների անվտանգությունն այդ երկրներում մեծացնելով»,- ասաց նա:

Ռուբեն Սաֆրաստյանը նաև նշեց,  որ այստեղ մի հանգամանք էլ կա, որը քիչ հավանական է հիմա թվում, բայց անիրականանալի չէ, և այն պետք է հաշվի առնվի Հայաստանի կողմից: Ըստ նրա՝ եթե հերթը հասնի քրդական պետության ստեղծմանը, ապա գերտերություններն ուզած-չուզած պետք է անդրադառնան Սևրի պայմանագրին:

«Սևրի պայմանագիրը միակ փաստաթուղթն է, որի մեջ խոսվում է քրդական պետության մասին: Չկա միջազգային այլ փաստաթուղթ, որտեղ խոսք լինի քրդական պետության մասին: Չնայած որ այն չի վավերացվել, բայց, այնուամենայնիվ, այն կդիտարկվի գերտերությունների կողմից: Այդ պարագայում, այստեղ կխոսվի հայկական խնդրի մասին, և մենք պետք է պատրաստ լինենք դրան և մեր խոսքը շատ հիմնավոր հնչեցնենք,- նկատեց նա՝ հավելելով,  որ, իհարկե, ինքը հեռու է այն մտքից, որ Հայաստանին սկուտեղի վրա ինչ-որ բաներ կմատուցեն,-ամեն դեպքում, մեր ասելիքը պետք է ունենանք, ավելի լավ է հիմնավոր խոսել, քան թե ձայն չհանել, չխոսել և ոչինչ չստանալ»:

 





Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день





Москва

Галина Ржаксенская впервые стала участником ПМЭФ в Санкт-Петербурге


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Снуп Догг

Любовь с первого взгляда: Снуп Догг отметил 27-ю годовщину свадьбы со своей супругой




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 Москвичей и гостей столицы

В Лужниках состоялась церемония открытия Всероссийской Спартакиады Специальной Олимпиады

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы


WTA

Самсонова обыграла Александрову и вышла в финал турнира WTA в Хертогенбосхе



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Зачем Марина Александрова уехала из Москвы в сибирскую глушь



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России