Հայտնի է, թե ով կսպասարկի Ֆրանսիա-Արգենտինա հանդիպումը
ԱԱ-2018-ում արդեն հայտնի են 1/8 եզրափակչի գրեթե բոլոր զույգերը:
Նախորդ առաջնության փոխչեմպիոն Արգենտինայի հավաքականը 1/8 եզրափակչում կմրցի Ֆրանսիայի հետ: FIFA-ն կարևոր հանդիպման գլխավոր մրցավար է նշանակել Իրանը ներկայացնող Ալիրեզա Ֆագանիին: Նրան եզրերում կօգնեն Էբրահին Սոհանդան և Մոհամդարեզա Մանսուրին:
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա հունիսի 30-ին: