Գլխավոր դատախազն ընդունել է դատախազության 100-ամյա հոբելյանի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան ժամանած պատվիրակությունների ղեկավարներին
![Գլխավոր դատախազն ընդունել է դատախազության 100-ամյա հոբելյանի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան ժամանած պատվիրակությունների ղեկավարներին](http://hetq.am/static/news/b/2018/06/90860.jpg)
Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ հուլիսի 1-ին՝ ՀՀ դատախազության աշխատողի օրը կայանալիք դատախազության համակարգի 100-ամյակի հանդիսավոր միջոցառումներին, ինչպես նաև հուլիսի 2-ին Երևանում կայանալիք ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք միջազգային, միջպետական կազմակերպությունների և երկրների պատվիրակություններ, որոնց ղեկավարներին այսօր ընդունել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: